Ղազինյան. ՀԷՑ-ի նոր բաժանորդների համար միացման արժեքն իջեցնելով՝ փորձում են որպես լավություն վաճառել ժողովրդին![]() 21 հունվարի 2026 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նոր բաժանորդների համար էլեկտրաէներգիայի միացման սակագնի իջեցումը մանիպուլյատիվ քայլ է իշխանության կողմից: «Իշխանությունը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել մեր ժողովրդին: Խոսքը վերաբերում է նոր միացման բաժանորդների վճարներին: Փաստ է, որ իշխանության կողմից կառավարվող, բայց թղթի վրա անկախ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2023 թվականի ապրիլից 1-ից բազմակի անգամ թանկացրեց նոր բաժանորդների համար միացման արժեքը»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նրա պնդմամբ՝ նոր բաժանորդների համար միացման արժեքը 90,000 դրամով իջեցնելով, փորձում են որպես լավություն վաճառել ժողովրդին: ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատարը շեշտել է, որ ամբողջ միացման արժեքի 35 տոկոսը մնում է ժողովրդի վրա: «Դա բեռ է լինելու մեր բոլորի կողմից վճարվող սակագնի վրա: Բացի այդ, քաղաքապետարանի որոշմամբ, յուրքանչյուր գծամետր մալուխ անցկացնելու դեպքում ծառայություն մատուցող ընկերությունները քաղաքապետարանին պետք է 10,000 դրամ վճարեն: Այսինքն՝ քաղաքապետարանն իր տուրքերը չի հանում, որն ընդհանուր միացման արժեի մեջ կազմում է մոտ 20 տոկոսը, բայց այստեղ 35 տոկոսը թողնվում է ժողովրդի վրա»,-ասել է նա: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների՝ բաշխման ցանցին միացման վճարների 30-40% նվազեցման գործընթացը։ Ընկերության ժամանակավոր կառավարչի կարգադրությամբ ներդրված նախաձեռնությունը վերաբերում է թե՛ ֆիզիկական անձերին, թե՛ առևտրային սպառողներին։ Միջոցառումը նպատակ ունի ֆինանսապես մատչելի դարձնել էլեկտրամատակարարման նոր միացումները, ինչպես նաև խթանել էլեկտրաէներգետիկ ոլորտի զարգացումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |