Փաշինյան. Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համար![]() 21 հունվարի 2026 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանn Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է TRIPP նախագծի մասին՝ ընդգծելով դրա տնտեսական բաղադրիչը։ Անդրադառնալով այն մտահոգություններին, որ TRIPP-ը չի հասնելու Երասխավան, Փաշինյանը հիշեցրել է, որ ընդամենը նախորդ շաբաթ Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչները այցելել են Երասխ-Սադարակ հատված և ուսումնասիրել են երկաթուղու վիճակը, հայտնում է Aysor.am-ը: «Ինչու են ուսումնասիրում վիճակը․ երկաթուղին վերաբացելու համար»,- ասել է նա: Վարչապետը նշել է, որ երկաթուղին բացում են, օրինակ, Հորադիզ-Մեղրի-Նախիջևան-Սադարակ-Երասխ-Ախուրիկ-Թուրքիա ուղղության համար, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի Հանրապետության ու Նախիջևանի ուղղությունների համար։ «Արձանագրենք, որ TRIPP նախագիծը, ճիշտ է, բարձր քաղաքական հնչեղություն ստացավ, ինչը շատ լավ է, բայց այն առաջին հերթին ներդրումային ծրագիր է։ Այսինքն՝ քաղաքականությունը կամաց-կամաց երկրորդ պլան է մղվում, և առաջին պլան է մղվում ներդրումային ծրագիրը»,-ասել է նա: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |