Փաշինյանը մեկնել է Դավոս՝ ստորագրելու «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը![]() 22 հունվարի 2026 - 10:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։ Հունվարի 22-ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը՝ ԱԳՆ-ին հանձնարարվել է կազմակերպել կանոնադրության ստորագրումը: Նախագծին կից որևէ հիմնավորում չի ներկայացվել: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի համաժողովին: Այնտեղ էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին և մասնակցության հրավեր ուղարկել մոտ 60 երկրի ղեկավարների, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հրավերն ընդունածների թվում է նաև Ադրբեջանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |