ԱՄՆ-ում քննարկվել են ՀՀ և Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները![]() 22 հունվարի 2026 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն Արիզոնա կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջազգային առևտրի և հատկացումների հանձնաժողովի նախագահ Թոնի Ռիվերոյի հետ՝ քննարկվել են Հայաստանի ու Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները։ Դեսպանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի նախաձեռնած ընդունելությանը, որի ընթացքում շփվել է նահանգի առաջատար գործարարների, քաղաքական ու մշակութային շրջանակի ներկայացուցիչների, ինչպես նաև Թրամփ-Քենեդի կենտրոնի նախագահ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ռիկ Գրենելի հետ, հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։ Միջոցառման մասնակիցների շարքում են եղել նաև Կատարի, Լիբանանի, Ադրբեջանի և Հունգարիայի դեսպանները, ինչպես նաև Չեխիայի ու Վիետնամի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |