Ջերմուկ–Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, Լարսը բաց է![]() 22 հունվարի 2026 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-ի՝ ժամը 8:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը: Մեղրու լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ ենկցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Նոյեմբերյանից-Ոսկեպար ճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Շիրակի, Լոռու, Տավուշի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Շինուհայր-Հարժիս և Շինուհայր-Տաթև ճանապարհներին բուք է։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |