Թորոսյան․ 2018-ից ստեղծվել է 275 հազար աշխատատեղ![]() 22 հունվարի 2026 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է 300 հազար աշխատատեղ ստեղծելու մասին խոստումներին՝ հայտարարելով, որ ՔՊ-ն արդեն դա արել է: Նա գրել է, որ 2018-ից ստեղծվել է 275 հազար աշխատատեղ: «Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300,000 աշխատատեղ ստեղծել։ Մենք արդեն դա արել ենք և շարունակելու ենք անել։ 2025 թ. դեկտեմբերին մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ՝ 823,000։ 2018 թ. մայիսին մենք ունեցել ենք 548,000 աշխատատեղ։ Հետևաբար հեղափոխությունից մինչ օրս ստեղծվել է 275.000 աշխատատեղ»,- գրել է նախարարը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |