Փաշինյանը Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը![]() 22 հունվարի 2026 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը, հայտնում է Արմենպրեսը: Վարչապետն այդ հրավերը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր Թրամփի՝ Խաղաղության խորհրդին միանալու առաջարկը՝ որպես հիմնադիր անդամ։ Կանոնադրության ստորագրման պաշտոնական արարողությունը կայացել է հունվարի 23-ին Դավոսում։ Միջոցառմանը մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, որի հետ միասին էլ Փաշինյանը հրավիրվել է մասնակցելու ստորագրմանը։ Ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ևս ստորագրել է Board of Peace Charter փաստաթուղթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |