Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել ԲԿ![]() 22 հունվարի 2026 - 16:38 AMT PanARMENIAN.Net - 14 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը։Նա ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Սամսոնյանը որոշումն ընդունել է բժշկի հետ խոսելուց հետո, որը ներկայացրել է իր հիվանդության, նաև հացադուլի՝ իր հիվանդության վրա ազդեցության բոլոր հետևանքները: «Բժշկը ցուցել է անհապաղ հոսպիտալացում։ Այս ամենը հաշվի առնելով՝ Նարեկը որոշում կայացրեց դադարեցնել հացադուլը։ Կարծում եմ, ճիշտ որոշում էր, քանի որ իր վիճակն անհանգստացնում է բոլորիս»,- ասել է Մելիքյանը։ Հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դատարանի որոշումից հետո Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |