Ըստ Թրամփի՝ Խաղաղության խորհուրդը կգործակցի ՄԱԿ-ի հետ![]() 22 հունվարի 2026 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որն այսուհետ կգլխավորի նորաստեղծ Խաղաղության խորհուրդը, իր ելույթում ասել է, որ Խորհրդի փոխգործակցությունը ՄԱԿ-ի հետ կարող է հակամարտությունների գլոբալ կարգավորման եզակի ձևաչափ ստեղծել։ Նա այդ մասին ասել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ: «ՄԱԿ-ն ահռելի պոտենցիալ ունի։ Եվ ես կարծում եմ, որ Խաղաղության խորհրդի՝ այստեղ հավաքած մարդկանց և Միավորված ազգերի կազմակերպության համադրությունը կարող է իսկապես եզակի մի բան դառնալ աշխարհի համար՝ ամբողջ աշխարհի, ոչ թե միայն ԱՄՆ-ի։ Մենք պատրաստվում ենք խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում, և, Աստված վկա, դա մեծ ժառանգություն կլինի բոլորիս համար»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը, հայտնում է Sputnik Արմենիան: ԱՄՆ նախագահն ասել է, որ նորաստեղծ կազմակերպության կազմում ուզում է տեսնել «իրական իշխանություն և ազդեցություն ունեցող» առաջնորդների, այլ ոչ թե «քաղաքականության մեջ նորածինների»։ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս համաձայնել է լինել խորհրդի կազմում։ «Հենց որ այս Խաղաղության խորհուրդը վերջնականապես ձևավորվի, մենք կկարողանանք անել փաստացի ինչ ցանկանանք։ Մենք դա ՄԱԿ-ի հետ համատեղ ենք անելու»,-ասել է նա: Արարողությանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանք հիմանդիր անդամների թվում են: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր պաղեստինցի ժողովրդին աջակցելու նպատակով Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար հատկացնելու պատրաստակամության մասին։ Ըստ առկա տեղեկությունների՝ այդպիսի անդամավճարը պարտադիր է նորաստեղծ խորհրդի մշտական անդամների համար։ Photo. AFP/Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |