Հայրապետյան․ Հարկային արտոնություններն էապես մեծացնում են R&D աշխատանքներ իրականացնելու գրավչությունը բիզնեսի համար![]() 22 հունվարի 2026 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D, ԳՀ/ՓՄ) ծրագրերը ժամանակակից տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից են և որ ՀՀ-ում սկսած 2025-ից գործի են դրվել հարկային մի շարք արտոնություններ՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) խթանման նպատակով։ «Նախորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային արտոնություններն էապես մեծացնում են R&D աշխատանքներ իրականացնելու գրավչությունը բիզնեսի համար։ Նախ և առաջ, R&D աշխատանքներում ներգրավված աշխատողների համար սահմանվել է եկամտային հարկի 10% դրույքաչափ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում։ Միաժամանակ, R&D ծրագրի շրջանակում ձեռքբերվող հիմնական միջոցների համար կիրառվում է արագացված ամորտիզացիոն մեխանիզմ՝ սակայն ոչ պակաս քան 1 տարին՝ թույլ տալով ընկերություններին արագ վերադարձնել ներդրված միջոցները։ R&D ծրագրերում մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների աշխատավարձերի գծով կազմակերպություններն օգտվում են շահութահարկի հաշվարկման ժամանակ լրացուցիչ 200% նվազեցման հնարավորությունից։ Բացի այդ, որոշ գործարքներ ու գործառնություններ ազատվում են ԱԱՀ-ից, շահութահարկի բազայի որոշման ընթացքում համախառն եկամուտը նվազեցվում է R&D աշխատանքների վրա կատարվող ծախսերի չափով։ Այս արտոնությունները հատկապես կարևոր են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող տնտեսավարողների համար, քանի որ R&D գործունեությունը բնույթով ռիսկային է և պահանջում է երկարաժամկետ ներդրումներ՝ առանց անմիջական երաշխավորված արդյունքի։ Պետական աջակցությունը խրախուսում է մասնավոր հատվածի ներգրավվածությունը գիտության և նորարարության ոլորտում։ Մեր նպատակն է ոչ միայն նոր արտադրանքների և տեխնոլոգիաների ստեղծումը, այլև Հայաստանի դիրքի ամրապնդումը որպես գիտահեն և բարձր ավելացված արժեք ստեղծող տնտեսություն։ Այն համահունչ է ՀՀ կառավարության երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթերին և կարևոր դեր ունի երկրի տնտեսական անվտանգության, արտահանման ներուժի և կայուն աճի ապահովման գործում»,-գրել է նախարարը: Մինչ օրս 67 կազմակերպության մոտ 80 ծրագիր որակվել է որպես R&D աշխատանք, որոնցում ներգրավված մոտ 900 աշխատակցի համար 20%-ի փոխարեն սահմանվել է եկամտային հարկի 10% դրույքաչափ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |