Կալանավորվել է ՊՆ Արմավիրի կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը![]() 22 հունվարի 2026 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի ղեկավարն ու ևս երեք անձ հանրային քրեական հետապնդման են ենթարկվել, պաշտոնյան կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեց, տեղեկացնում է Sputnik Արմենիան: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի նկատմամբ։ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ»,- հայտնել են կոմիտեից: Դատարան ներկայացված միջնորդությունը, որով պահանջվել է ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, բավարարվել է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |