Սամսոնյանին բուժկենտրոնից կրկին տեղափոխել են ՔԿՀ![]() 22 հունվարի 2026 - 18:11 AMT PanARMENIAN.Net - «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին, ում քիչ առաջ ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, կրկին վերադարձրել են ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանը հայտնել է, որ 14 օր հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանը, բժշկի հետ զրույցից հետո, գրավոր դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու վերաբերյալ՝ հետհացադուլային վերականգնողական թերապիա անցնելու նպատակով: Դրան հաջորդել է բյուրոկրատական գործընթացը։ «Մեզ տրված պարզաբանման մեջ ասվում է, որ համապատասխան փաստաթղթերը, հետազոտության արդյունքները ներկայացվելուց հետո, հունվարի 23-ին կրկին դիտարկվելու է բուժկենտրոն վերադարձնելու հարցը։ Նարեկը փաստացի շարունակելու է հացադուլը, քանի դեռ իրեն հնարավորություն չի տրվել իր բուժող բժշկի վերահսկողությամբ իրականացնի հետհացադուլային վերականգնողական թերապիան»,-պարզաբանել է Մելիքյանը: Հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ դատավարությունը դադարեցնելու պահանջով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |