Թեհրան–Երևան չվերթը կրկին չեղարկվել է![]() 22 հունվարի 2026 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Վերջին ութ օրում արդեն վեցերորդ անգամ չեղարկվել է Թեհրան–Երևան չվերթը։ Այդ մասին վկայում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակը։ Հունվարի 22-ին նախատեսված էր իրականացնել «Caspian Airlines» ավիաընկերության չվերթը, որը պետք է Երևան հասներ 18:40-ին՝ Երևանի ժամանակով։ Թռիչքը, սակայն, չեղարկվել է, հայտնում է Sputnik Արմենիան: Սա վերջին 8 օրվա ընթացքում ավիաընկերության երրորդ չեղարկված չվերթն է (մյուս երկուսը չեղարկվել են հունվարի 14-ին և հունվարի 19-ին): Այս ժամանակահատվածում չվերթեր են չեղարկել նաև «Fly Kish» (հունվարի 20-ին) և «Armenian Airlines» (հունվարի 21-ին) ավիաընկերությունները։ Բացի այդ, չեղարկվել էր նաև «Qeshm air»-ի չվերթը (հունվարի 19-ին)։ Պաշտոնապես պատճառը չի նշվում։ Ենթադրվում է, որ չեղարկումները կապված են Իրանում ինտերնետի խափանումների հետ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) Իրանում իրականացրել է լայնածավալ գործողություններ՝ ուղղված բողոքի ակցիաների ենթադրյալ ղեկավարների ձերբակալմանը։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ ձերբակալությունները միաժամանակ իրականացվել են երկրի չորս մարզերում՝ Ռաֆսանջանում, Սեմնանում, Սիրջանում և Եազդում։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բողոքների ընթացքում զոհվել է առնվազն 5000 մարդ: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում: Նրա խոսքով՝ սպանվածների մեջ մոտ 500-ը ուժային կառույցների աշխատակիցներ են: Պաշտոնյան «անմեղ իրանցիների» մահվան պատասխանատվությունը դրել է «ահաբեկիչների և զինյալ ապստամբների» վրա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |