ՆԳՆ-ն զգուշացնում է TikTok-ում հերթական խաբեության մասին![]() 23 հունվարի 2026 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը նախազգուշացնում է TikTok հարթակում տարածվող հերթական խաբեության մասին, որի շրջանակում քաղաքացիներին մոլորեցնում են իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ աջակցություն ստանալու հնարավորությամբ։ Ըստ հաղորդագրության՝ տվյալ հրապարակումների միջոցով քաղաքացիներին առաջարկվում է սահմանափակ ժամանակում անցնել հղմամբ և լրացնել համապատասխան «դիմում», սակայն իրականում սա կիբեռհանցագործների կողմից իրականացվող սխեմա է՝ անձնական և բանկային տվյալներ (քարտի համարը, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն) հափշտակելու նպատակով, ինչը կարող է հանգեցնել դրամական միջոցների կորստի։ «Հորդորում ենք. • չանցնել կասկածելի հղումներով • չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալ: Հիշեք՝ – ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների բանկային և անձնական տվյալներ։ – ՀՀ պետական և սոցիալական մարմինները օգտագործում են միայն հայկական «.am» դոմենային անվանումներ (օրինակ՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am)»,- ասված է հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |