Շուկայի վերահսկողության մարմինը 2025-ին ավելի քան 418 մլն դրամի տուգանք է կիրառել![]() 23 հունվարի 2026 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2025 թվականին իրականացրել է 842 ստուգում՝ նախապես նախատեսված 600-ի փոխարեն։ Այd մասին հայտնել է մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը՝ կառույցի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում։ Նա նաև տեղեկացրել է, որ տարվա ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում մարմինը կայացրել է 620 վարչական որոշում՝ տուգանք նշանակելու վերաբերյալ, ընդհանուր գումարը կազմել է 418 միլիոն 288 հազար դրամ, հայտնում է Արմենպրեսը: «Այդ թվում՝ տարեկան ստուգումների ծրագրով իրականացվել է 550 ստուգում, վարչապետի հանձնարարությամբ՝ 110, բողոքների հիման վրա՝ 71, այլ պետական մարմինների գրությունների հիման վրա՝ 10, հանդիպակաց ստուգումներ՝ 6 և կարգադրագրերի պահանջների կատարման վերաբերյալ՝ 95»,- ներկայացրել է Կոտոլյանը՝ հավելելով, որ ընդհանուր ստուգումներից 637 դեպքում՝ այսինքն՝ 75.6 տոկոսում, արձանագրվել են տարբեր բնույթի խախտումներ։ Տարվա ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում մարմինը կայացրել է 620 վարչական որոշում՝ տուգանք նշանակելու վերաբերյալ։ Ընդհանուր գումարը կազմել է 418 միլիոն 288 հազար դրամ»,-ասել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |