Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով![]() 23 հունվարի 2026 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ից մինչև մարտի 20-ը IDBank-ի Mastercard Standard և Gold քարտեր պատվիրելու դեպքում հաճախորդները յուրաքանչյուր 1000+ ՀՀ դրամի վճարումից կստանան մինչև 2% քեշբեք։ Արշավի ընթացքում կամ դրա ավարտից հետո ցանկության դեպքում կարելի է պատվիրել ArCa քարտ, և այդ պահից քեշբեքը կշարունակեք ստանալ ArCa քարտով՝ համաձայն պետական ծրագրով նախատեսված պայմանների։ Մի քանի պարզ քայլ առաջարկից օգտվելու համար՝ ● պատվիրեք Mastercard Standard կամ Gold քարտը հիմա ● մինչև մարտի 20-ը վճարեք նոր քարտով ● և՛ տեղական, և՛ միջազգային վճարումներից ստացեք մինչև 2% քեշբեք «Իսկ եթե Ձեր Mastercard-ը փոխարինեք ArCa քարտով կամ պատվիրեք նոր ArCa քարտ մինչև ապրիլի 1-ը, ապա այն կստանաք առաջին տարվա համար բոլորովին անվճար սպասարկումով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կարևոր է հիշել, որ Mastercard Standard-ի և Gold-ի քեշբեքի առաջարկը գործում է 20.01.2026-ից մինչև 20.03.2026 և դադարում է գործել ArCa քարտ ձեռք բերելու օրվանից սկսած։ Մեկ գործարքի համար տրամադրվում է առավելագույնը 6000 ՀՀ դրամի քեշբեք։ Մեկ ամսվա համար տրամադրվում է հանրագումարային առավելագույնը 60,000 ՀՀ դրամի քեշբեք՝ անկախ արշավի ընթացքում ձեռք բերած Mastercard-երի քանակից։ «Եթե պատվիրեք Mastercard Standard-ը Idram&IDBank հավելվածով, կստանաք 20% զեղչ առաջին տարվա սպասարկման համար։ Քեշբեքը ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով։ Դուք այն ստանում եք արդեն հարկված»,-ասվում է հաղորդագրության մեջ: Բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |