ՀՌՀ-ն 1.2 մլն դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»![]() 23 հունվարի 2026 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին հրավիրած հերթական նիստում ընդունել է մի շարք վարչական որոշումներ՝ կապված լիցենզավորման, վերահեռարձակման և օրենսդրական խախտումների հետ։ Նիստի ընթացքում հինգ ընկերությունների վերաբերյալ կայացվել են իրավական ակտեր, այդ թվում՝ խախտումների հիմքով տուգանքների վերաբերյալ։ Մասնավորապես, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանվել է 1,200,000 ՀՀ դրամով՝ 2025 թվականի դեկտեմբերի 21-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման ընթացքում արձանագրված գռեհկաբանության և հայհոյախոսությունների համար։ Հանձնաժողովը նշել է, որ ընկերությունը խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև ՀՌՀ-ի կողմից հաստատված անչափահասների վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները։ Վարչական վարույթի արդյունքներով Հանձնաժողովը կիրառել է օրենքով սահմանված տույժի եռապատիկը՝ որպես տուգանք։ Բացի այդ, «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊԸ-ն ևս տուգանվել է 115․064 ՀՀ դրամով՝ առանց իրավական հիմքի տեսալսողական ծրագրեր վերահաղորդելու համար, իսկ «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն՝ 300,000 դրամով՝ «Սպուտնիկ Արմենիա» ծրագրի ձայնագրությունների ներկայացման պահանջը մասնակի չկատարելու հիմքով։ Հանձնաժողովն ընդգծել է, որ նշված որոշումներն ուժի մեջ մտնելու պահից կարող են բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ ՀՌՀ-ին կամ ՀՀ վարչական դատարանին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |