Սիմոնյանը Մատվիենկոյի հետ քննարկել է ՌԴ կատարելիք այցի մանրամասները![]() 23 հունվարի 2026 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի: Սիմոնյանն ավելի վաղ ասել էր, որ ծրագրվում է իր պաշտոնական այցը Ռուսաստան՝ որպես պատասխան գործընկերոջ՝ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարած այցին։ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան տեղի է ունեցել 2025-ի հունիսին: Վալենտինա Մատվիենկոն և Ալեն Սիմոնյանը բացել են Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |