Աշոտյան. Կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով![]() 24 հունվարի 2026 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Դի Ջեյ Վենսի փետրվարին Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի մասին լուրին, գրել է, որ այդ այցը կարելի է կապիտալիզացնել գերիների ազատության հասնելու տեսքով: Նա հհիշեցրել է, որ ԱՄՆ հատուկ բանագնացին հաջողվել էր Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների ազատությանը: «Հայտնի դարձավ, որ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին այցելելու է ոչ միայն Հայաստան, այլև Ադրբեջան։ Այս պահին դնում եմ մի կողմ Երևան և Բաքու կատարվելիք այցերի օրակարգերի ասիմետրիան, թեպետ դա էլ ձախողված արտաքին քաղաքականության արդյունք է: Կարծում եմ, պետք է մաքսիմալ լարել հայկական ներուժը և հարց բարձրացնել այդ այցի ընթացքում Բաքվում պահվող մեր ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման մասին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին ամիսներ առաջ հաջողվել էր Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների ազատությանը։ Նույն սցենարը հնարավոր է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի դեպքում։ Ադրբեջանում՝ քրիստոնյա հայերի, իսկ Հայաստանում՝ առնվազն հոգևոր սպասավորների իրավունքների պաշտպանությունը տեղավորվում է թե Վենսի անձնական, թե Թրամպի վարչակազմի աշխարհայացքի մեջ։ Մնում է մենք՝ Հայաստանում և Սփյուռքում, նպատակային աշխատենք այս ուղղությամբ։ Վստահ եմ՝ կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով»,-գրել է նա: ԱՄՆ փոխնախագահ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հայտնել է, որ միջուկային համաձայնագիր են մտադիր կնքել ՀՀ հետ, իսկ Ադրբեջանին մատակարարել «պաշտպանական սարքավորումներ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |