ՊԵԿ պաշտոնյա. «Մարգարա» անցակետը լիովին պատրաստ է շահագործման![]() 26 հունվարի 2026 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստան–Թուրքիա սահմանային «Մարգարա» անցակետը ներկայումս տեխնիկապես ամբողջությամբ վերազինված ու հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով՝ ինչպես ուղևորների, այնպես էլ բեռների մաքսային սպասարկման համար։ Այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ անցակետում կատարած շրջայցի ընթացքում։ «Անցակետն ամբողջությամբ վերազինված է և պատրաստ մաքսային ծառայության իրականացման համար։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումները տեղակայված են և հագեցած՝ թե՛ ուղևորների, թե՛ բեռների սպասարկման համար։ ՊԵԿ-ն արդեն առանձնացրել է այն աշխատակիցներին, որոնք պետք է մաքսային ծառայություն իրականացնեն տվյալ անցակետում, և սահմանի վերաբացման պարագայում մենք պատրաստ ենք իրականացնել անհրաժեշտ ծառայությունը»,– հավաստիացրել է ՊԵԿ փոխնախագահը, հայտնում է Արմենպրեսը: ՊԵԿ-ի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արամ Պետրոսյանը նշել է, որ «Մարգարա» անցակետը լիարժեքորեն պատրաստ է շահագործման։ «Առկա են ուղևորների ուղեբեռների ֆիզիկական զննության համար անհրաժեշտ ռենտգեն սարքավորումներ, էլեկտրոնային կշեռքներ, ֆիզիկական անձանց զննության համար նախատեսված ռենտգեն սարքեր, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համապատասխան հսկողություն իրականացնելու սարքավորումներ»,– մանրամասնել է նա։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ, գնդապետ Ռոբերտ Ղարսոյանն իր հերթին տեղեկացրել է, որ անցակետում ներկայումս իրականացվում է շուրջօրյա ծառայություն։ Սահմանի վերաբացման դեպքում, նրա խոսքով, անձնակազմը լիովին պատրաստ է կատարել սահմանային վերահսկողության բոլոր գործառույթները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը ՀՀ-Թուրքիա սահմանային «Մարգարա» անցակետում շրջայցի ժամանակ ասել է, որ սահմանի հնարավոր բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար առաջին և ամենաարագ ազդեցությունը կունենա տուրիստական հոսքերի աճի վրա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |