Տեր Գարեգինը ևս 1 ամիս կմնա տնային կալանքի տակ, սակայն կկարողանա մասնակցել պատարգի![]() 26 հունվարի 2026 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի թեմի դիվանապետ և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Որոշումը կայացրել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը, հայտնում է Aysor.am-ը: Միևնույն ժամանակ, դատարանը թույլատրել է նրան ամեն կիրակի մասնակցել պատարագի արարողությանը և ստանալ հաղորդություն, սակայն առանց որևէ շփման այլ անձանց հետ։ Տեր Գարեգինը չի կարող այցելել Արագածոտնի մարզի եկեղեցիներ. պատարագի մասնակցության իրավունքը սահմանափակված է միայն Արմավիրի մարզում՝ իր բնակության վայրում։ Դատարանի կողմից սահմանվել է, որ Տեր Գարեգինին արգելվում է օգտվել նամակագրությունից, հեռախոսազանգերից կամ այլ հաղորդակցման միջոցներից, ինչպես նաև շփվել անձանց հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականների և իր պաշտպանների։ Ավելի վաղ Տեր Գարեգին քահանա Արսենյանի շահերի պաշտպան Պետրոս Պետրոսյանն ասել էր, որ հոգևորականին առաջադրված մեղադրանքը ծայրաստիճան անորոշ է: Հոկտեմբերին Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկություններ էր իրականացնում Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |