Վրաստանը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ կստեղծի համատեղ մաքսային կետեր![]() 26 հունվարի 2026 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ներկայացնելով իր կառավարության նախաձեռնած խոշոր նախագծերը, հայտարարել է, որ Վրաստանը ձգտում է դառնալ կայունության և լոգիստիկայի կենտրոն Հարավային Կովկասում՝ առևտրային երթուղիների վերագնահատման այս փուլում։ Նա հավելել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ համատեղ մաքսային կետեր ստեղծելու ուղղությամբ, հայտնում է «Փաստինֆոն»: «Նածագծերի թվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք մայրուղին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, չոր նավահանգիստները և Սև ծովի ամենախորը նավահանգիստը՝ Անակլիան», - հայտարարել է վարչապետը։ Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ այս ծրագրերը կնպաստեն տնտեսական ինտեգրմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։ Վրաստանն, ըստ նրա, Սև ծովին մուտք է ապահովում ընդհանուր առմամբ յոթ երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների։ Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վերջին շրջանում խաղաղության ուղղությամբ գրանցված կարևոր ձեռքբերման առիթով և ողջունել ԱՄՆ-ի ներկայությունը Հարավային Կովկասում: Կալանքի տակ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը ՀՀ-ով տարանցիկ ճանապարհի մասին, քանդում է այն ամենը, ինչին հասել է Վրաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |