ՀՀ կառավարությունը հաստատել է կոնյակի արտադրության համար սպիրտային հումքի թորման ժամկետները եւ կարգը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ սահմանել է հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի եւ խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման ժամկետները եւ կարգը:

Նախագծի մշակման հիմք են հանդիսացել գինենյութի եւ սպիրտահումքի թորման համար ընդունված ավանդական եղանակներն ու տեխնոլոգիական գործելակարգերը:

Չնայած դրան, նշված տեխնոլոգիական գործընթացները հիմնականում իրականացվում են վերը նշված հրահանգների եւ կանոնների պահանջներին համապատասխան:



ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված տեխնոլոգիական միասնական պահանջները կնպաստեն թողարկվող արտադրանքի որակի բարելավմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---