Տեսչական մարմին․ Ոչ աշխատանքային օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով

Տեսչական մարմին․ Ոչ աշխատանքային օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցրել է, որ ոչ աշխատանքային օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով:

2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-1-Ն օրենքով փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում՝ ավելացվել է նոր դրույթ։ Այսուհետ հունվարի 27-ը նշվում է,․ որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:

«Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ, ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով կամ հերթափոխով աշխատող աշխատողների»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսչական մարմինը հորդորել է բոլոր գործատուներին հետևել օրենսդրությամբ սահմանված այս կարգավորումներին՝ բացառելով խախտումները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---