Խանդանյանն ու Քոքոնոսը կարևորել են TRIPP ծրագրի իրականացումը![]() 26 հունվարի 2026 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունվարի 26-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մասնագիտական աշխատակազմի ներկայացուցիչ Լենս Քոքոնոսի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրականացումը՝ ընդգծելով դրա կարևորությունը և ներկայացնելով առաջիկա քայլերը ծրագրի շրջանակում։ Խանդանյանը ընդգծել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության ընդլայնման նշանակությունը։ Նա ներկայացրել է նաև վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացների հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |