Թուրքիան հերքել է ՀՀ-ին 10 մլն դոլար ֆինանսական օգնություն տրամադրելու մասին լուրը

Թուրքիան հերքել է ՀՀ-ին 10 մլն դոլար ֆինանսական օգնություն տրամադրելու մասին լուրը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով սոցիալական ցանցերում ու որոշ լրատվամիջոցներում տարածված պնդումներն այն մասին, թե իբր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանին տրամադրվում է 10 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին և սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին աջակցելու նպատակով, հայտնում է Factor.am-ը:

«Հանրությանը խստիվ կոչ է արվում չհավատալ մեր երկրին և թուրք-ադրբեջանական հարաբերություններին ուղղված ապատեղեկատվությանը։ Պետք է հաշվի առնել միայն պաշտոնական մարմինների կողմից արված հայտարարությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---