Արարատի ճանապարհներին, Թալին և Աշտարակ քաղաքներում մառախուղ է![]() 28 հունվարի 2026 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Արարատի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կրառմամբ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։ Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզում փակ են Ամբերդի բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Թալին և Աշտարակ քաղաքներում մառախուղ է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |