ԱԳՆ գլխավոր քարտուղարը Լիտվայում քննարկել է երկկողմ համագործակցությունը![]() 28 հունվարի 2026 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին աշխատանքային այցով Լիտվայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳՆ կանցլեր Այստե Ստակենիենեի հետ: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ ընդգծելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումների և ոլորտային համագործակցության խորացման կարևորությունը: Դավիթ Կարապետյանը հանդիպումներ է ունեցել նաև Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի, քաղաքական հարցերով տնօրեն Լայմոնաս Տալատ-Կելպշայի հետ, աշխատանքային քննարկումներ է ունեցել մի շարք ոլորտային վարչությունների ղեկավարների հետ: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները՝ այս համատեքստում ընգծելով Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից«TRIPP ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը: Հանդիպումների ընթացքումանդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակներում երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |