Մարդկանց շահագործման դեմ պայքարում Հայաստանի ջանքերը ստացել են ԱՄՆ պետդեպարտամենտի բարձր գնահատականը18 հունիսի 2009 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կողմից 2008-2009թթ. զգալի քայլեր են ձեռնարկվել հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ակտիվացման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման եւ այս հանցագործության զոհ դարձած անձանց աջակցության կազմակերպման ուղղությամբ: Պետության կողմից համապատասխան միջոցներ են ձեռնարկվել այդ ոլորտում պետական ֆինանսական մասնակցության ավելացման, այդ թվում նաեւ` վերականգնման կենտրոններում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձանց աջակցության ապահովման առումով: Հայաստանում 21-րդ դարի չարիք դիտվող այս երեւույթի դեմ պայքարի ոլորտում արձանագրված առաջընթացն իր արտացոլումն է գտել 2009 թվականի հունիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) վերաբերյալ ամենամյա զեկույցում, որում անդրադարձ է արվում աշխարհի տարբեր երկրներում ստեղծված իրավիճակին եւ այս հանցագործության նկատմամբ պետությունների համապատասխան քայլերին: Հաշվի առնելով ՀՀ կողմից ձեռնարկված քայլերը մարդկանց շահագործման դեմ պայքարի այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են քրեական հետապնդումը, պաշտպանությունը եւ կանխարգելումը, Հայաստանի Հանրապետությունը, չորս տարի անընդմեջ 2-րդ խմբի հատուկ վերահսկման ցուցակում գտնվելուց հետո, դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում: Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է առավել արդյունավետորեն իրականացնել այս ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները` լիարժեք ու համակողմանի դարձնելով իր քաղաքացիների եւ զոհերի իրավունքների պաշտպանությունը բոլոր ասպեկտներով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |