Ucom-ը դադարեցնում է համագործակցությունը «Իդրամի», «Իզի Փեյի» և «Թել-Սելի» հետ![]() 29 հունվարի 2026 - 13:56 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականի փետրվարի 2-ից Ucom ծառայությունների դիմաց վճարումները հասանելի չեն լինի հետևյալ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով՝ «Իդրամ» ՍՊԸ, «Իզի Փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ: Վճարումներ չեն իրականացվի նշված կազմակերպությունների վճարային համակարգերով, վճարային տերմինալներով, օնլայն դրամապանակներով և մասնաճյուղերում։ Որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է: Ucom ծառայությունների դիմաց վճարումների մյուս տարբերակները շարունակում են գործել անխափան: Ընտրեք Ձեզ առավել հարմար տարբերակը՝ • My Ucom հավելված • U!Pay հավելված • ucom.am • Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ • U!Pay-ի սպասարկման գրասենյակներ • Գործընկեր բանկերի հավելվածներ, մասնաճյուղեր և տերմինալներ • «ՄոբիԴրամ» ՓԲԸ հավելված և վճարային տերմինալներ • «Միփեյ» ՍՊԸ հավելված • «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքներ Հարցերի և օգնության համար կարելի է գրել պաշտոնական էջին, զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն՝ 444 կամ այցելել մեր մասնաճյուղեր: «Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |