«Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն չէ, եւ ոչ էլ նույնիսկ կիսաընդդիմություն18 հունիսի 2009 - 21:42 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը հայտարարել է, որ տվյալ պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմություն չէ, եւ ոչ էլ նույնիսկ կիսաընդդիմություն: «Հայկական ազգային կոնգրեսի հետ համագործակցությունը տվյալ պահին իրական չէ, թեեւ քաղաքականության մեջ անհնարին ոչինչ չկա»,- հայտարարել է նա: Հունիսի 13-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հրաժարվել է մեկնաբանել ցույցի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչած համագործակցության հրավերը` հայտարարելով, որ ԲՀԿ-ն իշխանության կոալիցիայի կուսակցություն է: ՀԱԿ վերջին ցույցի ընթացքում հունիսի 12-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել միավորվել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, այդ թվում վերջերս կոալիցիան լքած ՀՅ Դաշնակցությանը, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Դուք ցանկանում էիք աշխատել, ձեզ կտրվի այդպիսի հնարավորություն»,- նշել է ՀԱԿ առաջնորդը: Միաժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը 12 կետեր է հնչեցրել, որոնք առաջարկել է նրանց որպես գործունեության ղեկավարում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |