Դանիայի Եկեղեցիների խորհուրդ․ Ուշադիր հետևում ենք ՀԱԵ կալանավորված եպիսկոպոսների դատական գործերին

Դանիայի Եկեղեցիների խորհուրդ․ Ուշադիր հետևում ենք ՀԱԵ կալանավորված եպիսկոպոսների դատական գործերին

PanARMENIAN.Net - Դանիայի Եկեղեցիների Խորհուրդը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, որ ուշադիր հետևում են Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորմանը:

Նշվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի մշակույթի և պատմության առանցքային սյուներից մեկն է, հայտնում է Aysor.am-ը:

«Դանիայի Եկեղեցիների Խորհուրդը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորմանը։ Հայ Առաքելական Եկեղեցին մեր քույր եկեղեցին է, Դանիայի Հայ Առաքելական եկեղեցին՝ մեր Խորհրդի անդամ։

Ցանկանում ենք արտահայտել մեր լուրջ մտահոգությունը առ այն առնչությամբ, որ Հայաստանում, կարծես թե, ճնշման տակ են հայտնվում հիմնարար մարդու իրավունքները։ Մտքի, խղճի և կրոնի ազատությունները հիմնարար իրավունքներ են, որոնք պաշտպանված են միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որոնց Հայաստանի Հանրապետությունն ինքն էլ միացել է։

Հայ Առաքելական եկեղեցին հայ մշակույթի և պատմության առանցքային սյուներից մեկն է։ Այն պատմական եկեղեցի է, որը պետք է արժանանա հարգանքի՝ իր հասարակական նշանակության և օրենքի շրջանակներում իրականացվող իր բնական գործունեության համար, ինչպես նաև որպես կրոնի ազատության և խոսքի ազատության պահպանման արտահայտություն։ Ուստի մենք վճռականորեն կոչ ենք անում, որպեսզի եկեղեցական առաջնորդների նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց իրականացվի իրավունքի գերակայության, համաչափության և կրոնի ազատության սկզբունքների լիակատար հարգմամբ՝ հատկապես ներկայումս կալանավորված չորս եպիսկոպոսների պարագայում։ Մենք ուշադիր հետևում ենք նրանց դատական գործերին, ինչպես և բազմաթիվ այլ եվրոպական եկեղեցիներ։

Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին՝ պահպանելու Հայաստանի բազմադարյա քրիստոնեական ավանդույթը և ապահովելու, որ երկխոսությունը, իրավական վստահությունը և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակության ուղենիշ արժեքներ»,-ասվում է հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:

Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---