Փաստաբան Խուդոյանը հաղորդում է ներկայացրել ԱԱԾ աշխատակցի և քննչական խմբի ղեկավարի դեմ

Փաստաբան Խուդոյանը հաղորդում է ներկայացրել ԱԱԾ աշխատակցի և քննչական խմբի ղեկավարի դեմ

PanARMENIAN.Net - Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին «Սրբազան պայքար» շարժման գործով «կեղծ ապացույց օգտագործելու համար»: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Գլխավոր դատախազին հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` ՕՀՄ տվյալ կեղծելու, ՔԿ նախկին քննիչ, 18 արդարների գործով քննչական խմբի ղեկավար Մնոյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու և հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի դեմ` կեղծ ապացույց օգտագործելու համար:

Հիշեցնեմ, որ դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ տխրահռչակ «գյուլլելու» մասին ապացույցը կեղծված է` ներկայացնելով իրական խոսակցությունը: Հնարավորություն էինք տվել դատախազներին մինչև ապացույցների հետազոտման փուլը հրաժարվել դրանից և ինքնուրույն ապահովել կեղծիք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

Վերջիններս ոչ միայն հարցին ընթացք չեն տվել, այլև նախորդ վերջին դատական նիստերում պնդել են այդ կեղծ ապացույցը օգտագործելու միջնորդությունը:

Ներկայացված հաղորդումը նաև հնարավորություն է գլխավոր դատախազի համար ապացուցել, որ ոչ թե իր ցանկությամբ է սուտ տվյալներ հայտնել ԱԺ ամբիոնից, այլ ենթակաների հանցավոր գործունեության արդյունքում»,-ասվում է գրառման մեջ:

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի ու մյուս 17 անձանց մեղադրում են «իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության համար»:

 Ուշագրավ
---