Մարագոս․ ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ում ճանապարհային անվտանգության ուղղությամբ ծրագրերին![]() 29 հունվարի 2026 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը 2026 թվականի հունվարի 29-ին մասնակցել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) Ճանապարհային անվտանգության դիտակետի (EaP RSO-Eastern Partnership Road Safety Observatory) երկրորդ տարեկան համաժողովին, որի նպատակն էր ամփոփել դիտակետի և անդամ պետությունների՝ գործունեության երկրորդ տարում գրանցած արդյունքները և հաստատել դիտակետի ռազմավարական ուղղությունը և հաջորդ՝ երրորդ տարվա աշխատանքային ծրագիրը։ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ընդգծել է ԵՄ աջակցությունը Հայաստանում ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացվող ծրագրերի և նախաձեռնությունների հարցում։ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ տրանսպորտային համակարգի արդիականացման կարևոր ուղղություններից է ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացումը՝ այն դարձնելով ավելի անվտանգ և տնտեսության ու բնակչության կարիքներին համահունչ։ Նա հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից այն, որը վերաբերում է բոլորի համար ապահով, մատչելի և կայուն տրանսպորտի հասանելիությանը՝ շեշտադրելով հասարակական տրանսպորտի ընդլայնումը և խոցելի խմբերի կարիքների հաշվառումը՝ այդ թվում կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց։ Նախարարի տեղակալը վերահաստատել է, որ Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Հայաստանը, մեծ կարևորություն են տալիս միջազգային կազմակերպությունների աջակցությանն ու համագործակցությանը՝ ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման գործընթացում։ «Մեր հաջողությունը կախված է ամուր գործընկերություններից, և մենք խորապես շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին նրանց շարունակական աջակցության համար»,-ասել է նա: Միջոցառման 2-րդ մասում ներկայացվել է դիտակետի կողմից Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Համաժողովին մասնակցել են Հայաստանում ԵՄ դեսպանը, FIA Foundation-ի ներկայացուցիչները, դիտակետի քարտուղարության, ԱլԳ անդամ երկրների ազգային ներկայացուցիչներ և համակարգողներ Հայաստանի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից, Ուկրաինայից (online), դիտակետի քարտուղարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ՏԿԵ և ՆԳՆ նախարարությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |