ՀՎԿԱԿ. ՀՀ-ում Նիպահ վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկը ցածր է![]() 30 հունվարի 2026 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանում բռնկված Նիպահ վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկը ՀՀ-ում ցածր է, քանի որ Հայաստանի տարածքում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Նշվում է, որ Նիպահ վիրուսը նոր հայտնված զոոնոզ վարակ է, որը տարածվում է ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց շրջանում։ Վարակի հիմնական աղբյուր են հանդիսանում մրգակեր չղջիկներն ու խոզերը։ Մարդը կարող է վարակվել վիրուսով՝ մրգակեր չղջիկների թքով կամ մեզով աղտոտված մրգեր ու արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև խոզերի խնամքի կամ կենդանական ծագման հումքի հետ շփման ժամանակ։ Վարակի փոխանցում կարող է տեղի ունենալ նաև մարդուց մարդուն՝ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։ Վերջին տարիներին վիրուսի բռնկումներ են գրանցվել Մալայզիայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Միևնույն ժամանակ, Կամբոջան, Գանան, Ինդոնեզիան, Մադագասկարը, Ֆիլիպինները և Թաիլանդը համարվում են բարձր ռիսկի գոտում գտնվող երկրներ։ Վարակը կարող է ունենալ տարբեր ընթացք՝ անախտանիշ վիճակից մինչև սուր շնչառական ախտանշաններով հիվանդություն, էնցեֆալիտներ ու նյարդաբանական խանգարումներ։ Գաղտնի շրջանը հիմնականում տևում է 4-14 օր։ Վարակից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում մանրակրկիտ լվանալ մրգերը՝ մինչև օգտագործելը, խուսափել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութից, օգտագործել միայն պատշաճ կերպով մշակված կենդանական ծագման սնունդ, խուսափել հիվանդների հետ սերտ շփումից, պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կենդանիներին խնամելիս կիրառել անհատական պաշտպանիչ միջոցներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |