Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---