Կալաս․ 20 մլն եվրոյի աջակցությունը ևս մեկ քայլ է դեպի ՀՀ-ԵՄ գործակցության սերտացում պաշտպանական ոլորտում![]() 30 հունվարի 2026 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնաբանել է ԵՄ Խորհրդի կողմից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության վերաբերյալ որոշումը, որը կայացվել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում։ «Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն: Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»,- նշել է նա, հայտնում է Արմենպրեսը: Ըստ ԵՄ Խորհրդի՝ աջակցության միջոցառումը կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և կխթանի զինված ուժերի փոխգործունակությունը, ինչը հնարավորություն կընձեռի ապագայում մասնակցել միջազգային ռազմական առաքելությունների և գործողությունների՝ այդ թվում Եվրամիության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին։ ԵՄ-ն ընդգծել է նաև իր հանձնառությունը՝ խորացնելու համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ԵՄ-ՀՀ նոր ռազմավարական օրակարգի սկզբունքների վրա։ ԵՄ Խորհուրդն ընդունել է որոշում, որի համաձայն՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին կհատկացվի 20 միլիոն եվրո։ Այս աջակցությունը միտված է Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունների բարելավմանը՝ հատկապես քաղաքացիական բնակչության պաշտպանության նպատակով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |