Եթե անձը չունի սմարթֆոն, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկն է ակտիվացնում ԱՐՄԵԴ հավելվածը![]() 30 հունվարի 2026 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ասել է, որ եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկն է ակտիվացնում ԱՐՄԵԴ-ի դաշտերը: «Եթե անձը չգիտի՝ ինչպես ներբեռնել կամ ինչպես գործարկել ԱՐՄԵԴ հավելվածը, այս պարագայում մոտենում է առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, և օգնում են գործընթացն իրականացնել։ Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկը բացում է ԱՐՄԵԴ-ի տեսանելի դաշտերը, և այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում՝ ներկայացնելով պացիենտին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նախարարը վստահեցրել է, որ սմարթ հեռախոս չունենալը որևէ սահմանափակում չի ստեղծում: «Եթե մարդը սմարթ հեռախոս չունի, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից օգտվելու խնդիր կունենա։ Մի այլ հանգամանք էլ. եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր ԱՐՄԵԴ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ-ինչ պատճառներով ընկել է շտապօգնության միջոցով հիվանդանոց, սա ևս խոչընդոտ չէ՝ իրացնելու իրավունքը։ Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակներում հաստատումը կիրականացվի, և նա կստանա իր բժշկական օգնությունը»,-ասել է նախարարը: Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվել են նաև թոշակառուները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |