Դատարանը չի բավարարել Շահրամանյանի հայցը ԿԳՄՍՆ և դասագրքի հեղինակի դեմ![]() 2 փետրվարի 2026 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Դատարանը մերժել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Սամվել Շահրամանյանը դատարան էր դիմել՝ պնդելով, թե 9-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած այն պնդումը, ըստ որի «ԼՂՀ նախագահը ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր», կեղծ է և հանդիսանում է զրպարտություն ու վիրավորանք, հայտնում է Radar Armenia-ն: Դասագրքի համահեղինակ, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը բազմիցս նշել է, որ նախադասությունը մեջբերում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունից։ Վճռում էլ նշված է, որ պատասխանողն առարկել է հայցի դեմ՝ նշելով, որմատնանշված դասագրքային նյութերում զրպարտություն բովանդակող տվյալներառկա չեն, իսկ հեղինակը հիմք է ընդունել Արցախի տեղեկատվական շտաբի կողմիցտարածված տեղեկությունները։ Դատարանն արձանագրել է, որ տվյալ գործով հիմնավորված չէ այն հանգամանքը, թե նշված տեղեկատվության տարածմամբ արատավորվել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Վճռում նաև նշվում է, որ ներկայացված գրավոր ապացույցներով չեն հաստատվում պատասխանողների կողմից հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու դիտավորության առկայությունը։ Դատարանը եզրակացրել է նաև, որ անբավարար են այն ապացույցները, որոնք կհաստատվեին պատասխանողների կողմից հայցվորի հեղինակությունը նսեմացնելու փաստը։ Շահրամանյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանն ասել է, որ դատարանը ոչ թե պարզապես մերժել է հայցը, այլ այն հանգամանալից պատճառաբանել է։ Նա նշել է, որ որոշման բովանդակությանը կանդրադառնա ավելի ուշ, հայտնում է Panorama.am-ը: 2025 թվականի սեպտեմբերին Ռոման Երիցյանը հայտնել է, որ Սամվել Շահրամանյանի անունից հայց է ներկայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և պատմության դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ։ Հայցվոր կողմը առաջարկել է հերքումը իրականացնել կրթական ծրագրի շրջանակում, հետևյալ ձևակերպմամբ․ «Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ « (...) ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» կեղծ է և ոչ իրական։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |