Ադրբեջանական մտավորականությունը կոչ է անում երկխոսություն սկսել Հայաստանի հետ19 հունիսի 2009 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մտավորականների միավորումը հնարավոր է համարում հայ եւ ադրբեջանցի մտավորականների համատեղ հանձնաժողովի կամ ավագանու միության ստեղծումը ղարաբաղյան հակամարտության լուծման համար ժողովրդական դիվանագիտություն իրականացնելու նպատակով: «Գլխավոր ջանքն այն է, որ երկու կողմերը պետք է ջանքեր գործադրեն այդ խնդրի լուծման համար: Այդ խնդրի լուծման մեջ իր ներդրումը կարող է ունենալ ոչ միայն մտավորականությունն, այլ նաեւ անկեղծ, ժողովրդի շահերից գործող մարդիկ, քանի որ այդ մարդիկ անկախ իրենց ազգությունից չեն ոտնահարում արդարությունը»,-ասել է միավորման նախագահ Էլդանիզ Գուլիեւը: ՌԴ-ում Ադրբեջանի ու Հայաստանի դեսպանների նախաձեռնությամբ 2007թ. հունիսի 28-ին երկու երկրների մտավորականները այցելեցին Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու: Ադրբեջանական պատվիրակության կազմում էին Փոլադ Բյուլբյուլօղլին, Ֆարհադ Բադալբեյլին, Քյամալ Աբդուլլահը, Ազեր Փաշա Նեմատովն ու Իլհամ Ֆաթալիեւը: Հերթական այցը նախատեսվում է այս տարվա հուլիսին: «Հակամարտությունը չի կարող հավերժ տեւել: Կան փախստականներ ու բռնի տեղահանվածներ, որոնք տուժում են այս հակամարտությունից»,-ասել է Գուլիեւը: Նրա խոսքերով, եթե հակամարտությունն երկու երկրների միջեւ չի կարող կարգավորվել, ապա մտավորականությունն ու հանրության մյուս ակտիվ անդամները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն խնդրի հանգուցալուծման համար: «Այդ դեպքում հնարավոր կլինի առաջընթացի հասնել»-ասել է նա, գրում է TrendNews-ը: Ադրբեջանի մտավորականության շարժումը ստեղծվել է 2003թ.: 2007-ին գրանցել է արդարադատության նախարարության կողմից որպես Ադրբեջանի մտավորականության միավորում: Կազմակերպության նպատակն է Ադրբեջանի մտավորականների իրավունքների պաշտպանությունն ու ընդդիմության եւ իշխանության միջեւ հաշտության հաստատումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |