Խուդաթյան․ Աճել է դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորների հոսքը![]() 3 փետրվարի 2026 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում՝ «Զվարթնոց» և «Շիրակ», 2025 թվականի ընթացքում արձանագրվել է ուղևորահոսքի աճ։ Ըստ նախարարի, ընդհանուր առմամբ երկու օդանավակայանների մասով աճը կազմել է մոտ 7․5 տոկոս, իսկ միայն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի պարագայում՝ 32․4 տոկոս, հայտնում է 1lurer.am-ը: «Սա հետևանք է առաջին հերթին Կառավարության վարած քաղաքականության, մասնավորապես՝ բազավորման պայմանով սուբսիդավորման, ինչին արձագանքել է Wizz Air ավիաընկերությունը։ Ինչպես արդեն գիտեք, մի քանի ուղղությամբ թռիչքներ են մեկնարկել, այդ թվում՝ Գյումրիից եվրոպական երկրների ուղղությամբ»,– նշել է Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ ավիացիոն քաղաքականության շրջանակում կառավարությունը շարունակելու է խթանել ուղևորափոխադրումների ընդլայնումը, հատկապես՝ Գյումրիի օդանավակայանի ակտիվ շահագործման ուղղությամբ։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նախատեսում է առաջիկա 10 տարում կրկնապատկել օդանավակայանի մակերեսը՝ $500 միլիոն ներդրմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |