Ֆրանսիայի ԱԺ-ում Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի![]() 3 փետրվարի 2026 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովում բանաձև կներկայացվի, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում կալանքի տակ պահվող Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդներին։ Բանաձևը Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից ներկայացնելու է Լորան Վոկիեն, հայտնում է Factor.am-ը: Բանաձևում շեշտվում է, որ այն, ինչ ներկայում տեղի է ունենում հայ բանտարկյալների դատավարության հետ կապված, Ադրբեջանի ցանկության մի մասն է՝ «վարել Հայաստանի գոյությունը ժխտելու համակարգված քաղաքականություն»։ Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության ոչնչացման քաղաքականության շարունակությունն է, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացումը, ասվում է ֆրանսիացի գործչի հեղինակած բանաձևում։ Բանաձևի կարևոր կետերը հետևյալն են․
Բանաձևում նշվում է նաև, որ գերիների հարցի անտեսումը կարող է խաթարել 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի իրականացումը: Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել է, 1-ը՝ մահացել, 1-ն էլ՝ կալանավորվել է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |