ԱԳՆ-ն ողջունել է Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում ՀՀ-ին աջակցության հաստատումը![]() 4 փետրվարի 2026 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրով հաստատվել է հետագա աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Անի Բադալյանը X սոցիալական հարթակում ողջունել է այդ որոշումը: Նա նշել է, որ դա արտացոլում է նվիրվածությունը հիմնական արժեքներին: «Ողջունում ենք մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրի հաստատումը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին հետագա աջակցության վերաբերյալ։ Սա արտացոլում է մեր ընդհանուր նվիրվածությունը հիմնական արժեքներին, ինչը կարևոր հիմք է Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար»,- ասվում է գրառման մեջ: 2025-ին Հայաստանն ու Նիդերլանդներն այսօր ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |