ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների զարգացումն ու անվտանգային հարցերը![]() 4 փետրվարի 2026 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգում ընդգրկված տարբեր հարցեր՝ ընդգծելով Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների դինամիկ և կայուն զարգացումը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդմանը և խաղաղության ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորմանը։ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |