Միրզոյանը և Օ՚Ֆլահերթին անդրադարձել են ԼՂ-ից տեղահանված փախստականների կարիքներին![]() 4 փետրվարի 2026 - 12:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի փետրվարի 3-ին տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքներին արձագանքելու նպատակով իրականացվող ծրագրերին։ Կողմերը քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակում համագործակցության առանցքային ուղղությունները՝ մասնավորապես իրավունքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է ժողովրդավարական բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու հարցում՝ ներկայացնելով իրականացվող գործողությունների շրջանակը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։ Զրույցի առանցքային թեմաներից մեկը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական քայլերը, ներառյալ հումանիտար բնույթի հարցերը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |