Ըստ հարցման՝ Կարապետյանին կընտրեր 34%-ը, Փաշինյանին՝ 33%-ը![]() 4 փետրվարի 2026 - 13:02 AMT PanARMENIAN.Net - «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հրապարակել է EMPIRICA կազմակերպության կողմից իրականացված հարցման վերջնարդյունքները՝ նշելով, որ վստահ քայլերով գնում են դեպի հաղթանակ։ Ըստ այդ տվյալների՝ եթե ընտրությունը լիներ երկու գործիչների միջև 34%-ը կընտրեր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին, 33%-ը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կարապետյանը հավելել է, որ փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ՝ պետք է խորհրդարանում ունենալ բացարձակ մեծամասնություն: «Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են։ Հարցումը կատարել է EMPIRICA և հարցը եղել է ում կընտրեիք, եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև: Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը։ Սակայն փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ։ Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն։ Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ։ Որպեսզի կարողանանք բիզնեսների համար սահմանել զրոյական հարկ, ստեղծել 300,000 նոր աշխատատեղ և իրական տնտեսական վերափոխում իրականացնել, մեզ անհրաժեշտ է իրական իշխանություն և լայն աջակցություն։ Դրա համար դիմում եմ ձեզ. շարունակե՛ք տարածել մեր տեսլականը։ Խոսեք մարդկանց հետ։ Մենք գնում ենք դեպի մեծ հաղթանակ, և դրա համար կարևոր է մեզնից յուրաքանչյուրը»,-գրել է Կարապետյանը: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |