Թրամփի բանագնացը TRIPP-ը ներկայացրել է որպես պատմական նախաձեռնություն![]() 4 փետրվարի 2026 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ բանագնաց Սերժիո Գորը հայտարարել է, որ TRIPP նախագիծը պատմական նախաձեռնություն է՝ ուղղված Հարավային Կովկասում փոխկապակցված ու ուժեղ տնտեսությունների ստեղծմանը և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը։ Այդ մասին նա ասել է Բիշքեկում կայացած B5+1 բիզնես ֆորումի ժամանակ, հայտնում է Factor.am-ըԼ «Պատմական խաղաղության գագաթնաժողովից ի վեր, որը միավորեց Հայաստանն ու Ադրբեջանը, մենք շարունակում ենք խթանել Թրամփի երթուղին՝ TRIPP-ը: Այս երթուղին կապահովի ուղիղ տրանսպորտային կապը Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասի միջով և ավելի հեռու՝ դեպի Արևմուտք: Սա պատմական քայլ է ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ ստեղծելու և տարածաշրջանում կայուն խաղաղության աջակցման ճանապարհին»,- հայտարարել է Գորը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |