Իոաննիսյան․ Եթե ոստիկանը չկալանավորվի, արձանագրելու ենք, որ ՔԿ-ն նպաստում է այդ հանցատեսակին![]() 4 փետրվարի 2026 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյբուքյան իր էջում արձագանքել է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութին՝ նշելով, որ ոստիկանը պետք է կալանավորվի: Ըստ նրա՝ եթե դա չարվի, ստիպված կլինեն արձանագրել, որ ՔԿ-ն նպաստում է այդ հանցատեսակին: «Քրեական ոստիկանության Երևանի վարչությունում (ենթադրաբար այդ ստորաբաժանումում) խոշտանգում իրականացրած ոստիկանի նկատմամբ պետք է ժամ առաջ քրեական վարույթ նախաձեռնվի ու նա պետք է կալանավորվի` քննությունից չխուսափելու ու վկաների վրա չազդեծու համար։ Այդ ոստիկանն ու նրա վերադասը պետք է հեռացվեն ոստիկանությունից և այլևս երբեք (ամբողջ կյանքի ընթացքում) որևէ իրավապահ մարմնում չաշխատեն։ Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, սրանց նմանները տապալում են հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցման ամեն փորձ։ Եթե Քննչական կոմիտեն այդ ոստիկանին չկալանավորի ու գործն արագ և արդյունավետ չքննի, ապա ստիպված արձանագրելու ենք, որ ՔԿ-ն այս հանցատեսակի դեմ պայքարելու փոխարեն նպաստում է դրան»,-ասվում է գրառման մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |