ՊԵԿ․ Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2026-ի փետրվարի 20-ն է

ՊԵԿ․ Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2026-ի փետրվարի 20-ն է

PanARMENIAN.Net - Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2026-ի փետրվարի 20-ն է, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

Նշված վերջնաժամկետը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան դրույթներով՝ 254-րդ հոդվածով՝ շրջանառության հարկի, և 267-րդ հոդվածով՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի համար։

Հարկման համակարգի ընտրության գործընթացում հնարավոր սխալներից խուսափելու նպատակով Կոմիտեն առաջարկում է ցանկացողներին ներկայացնել համապատասխան հայտարարությունը բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Նորաստեղծ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ներկայացնել համապատասխան հայտարարությունը պետական գրանցումից կամ հարկային հաշվառման անցնելուց հետո 20 օրվա ընթացքում։

Կոմիտեն նաև հիշեցրել է, որ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերի շրջանակում գործելու սահմանափակումները սահմանվում են վերոնշյալ հոդվածներով։

Միկրոձեռնարկատիրության համակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար հարկ վճարողները կարող են օգտվել համապատասխան իրազեկման թերթիկից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---