Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենով 8 վագոն կուղարկվի ՀՀ

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենով 8 վագոն կուղարկվի ՀՀ

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենով բեռնված 8 վագոն կուղարկվի ՀՀ, գրում է Haqqin.az-ը:

Ըստ նույն լրատվամիջոցի՝ փետրվարի 3-ին Հայաստան է հասել Ադրբեջանի տարածքով ուղարկված ռուսական ցորենի նախորդ խմբաքանակը՝ 25 վագոն 1 746 տոննա ընդհանուր քաշով:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել արդեն 285 վագոն հացահատիկ՝ ընդհանուր մոտ 19, 900 տոննա քաշով։

Ադրբեջանի տարածքով ՀՀ է ներկրվել նաև ղազախական ցորեն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---